Ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից հետո պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի տեղակալը նշանակվել է խորհրդական

կողմից badoyan

ԱԱԾ-ն հաստատել է՝ պաշտոնանկ արված տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը խորհրդական է նշանակվել

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից հետո պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական:

«Ազատությանն» հարցմանն ի պատասխան՝ կառույցից հայտնել են, որ Սանամյանի նշանակումը եղել է նոյեմբերի 2-ին՝ տեղակալի պաշտոնից ազատվելուց մեկ ամիս անց: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ըստ մեղադրական եզրակացության, Հայաստանի տարածք էր ներթափանցել սեպտեմբերի 26-ին և 5 օր շարունակ աննկատ մնացել:

ԱԱԾ-ից նաև հարցրել էինք, թե արդյոք Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցո՞ւմն էր Սանամյանի պաշտոնանկության պատճառը: Այս հարցին կառույցից չեն պատասխանել, միայն նշել են.

«Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով»:

Մյուս հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված խորհրդականի պաշտոնում Սանամյանի նշանակումը, արձագանքել են. «Ազգային անվտանգության մարմիններում անձանց պաշտոնի նշանակումն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրները լուծելու, ինչպես նաև գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով»:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode