Օրինագիծն ակտուալ չէ, հիմա տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի կազմակերպման խնդիրներով. Ղազարյան

կողմից badoyan

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշեց, թե չի կարծո՞ւմ, որ այս օրենքի նախագծի ընդունման արդիականությունն արդեն վերացել։

«Որովհետև մենք նախորդ քննարկումից հասկացանք, որ այս նախագծի իրական հեղինակը ոչ թե Դուք եք, այլ Աննա Հակոբյանը։ Ստացվում է, որ նախագծի հեղինակը մեկ քաղաքացի է, և ֆորմալ նրա նախաձեռնությունը դարձրել եք օրենքի նախագիծ։ Կարծում եմ արդիականությունը կորել է, քանի որ նրա հետաքրքրություններն էլ են կորել, քանի որ հիմա նա զբաղված է Երևանի տրանսպորտի կազմակերպման խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով», ասել է Էդգար Ղազարյանը։

2 ամսվա հետաձգումից հետո հանձնաժողովի նիստում քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Էդգար Ղազարյանը առաջարկել է․ «Եթե նախորդ քննարկման ժամանակ հազարավոր քաղաքացիներ Աննա Հակոբյանին նամակներ էին գրում ընտանեկան բռնության թեմայով, հիմա այդ նույն հազարավոր քաղաքացիներն իրեն նամակներ են գրում խցանումների թեմայի վերաբերյալ։ Կարծես թե վերջին շրջանում այս թեմայի նկատմամբ, այդ զբաղմունքի նկատմամբ հետաքրքրությունը կորել է, չեք կարծո՞ւմ, որ դրանով պայմանավորված՝ արժի այդ նախագիծը շրջանառությունից հանել, որովհետև իրական իրավակարգավորում չի պարունակում, քանի որ գործող օրենսդրությունն արդեն այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու համար տալիս է երաշխիքներ»։

Զարուհի Բաթոյանը պատասխանել է, որ համաձայն չէ Էդգար Ղազարյանի առաջարկի հետ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode