3
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են։
Առաջին ատյանից մեկ շաբաթ առաջ էդ նյութերը դուրս են եկել, Վերաքննիչ դատարանում չեն ստացվել, նշել է նա։
«Հիմա մենք փնտրտուքի մեջ ենք, թե ուր են կորել նյութերը, որոնք առաջին ատյանն ուղարկել է։ Բողոքի քննությունը սկսում է այն պահին, երբ նյութերն առաջին ատյանից հասնում են վերաքննիչ դատարան և կատարվում է մակագրում», հայտարարել է Հովհաննես Խուդոյանը։