2
Երեկ՝ հուլիսի 31-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի Սիսակյան փողոցի 22 հասցեի շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը։ Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել 4 քաղաքացի, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է։ Բոլորը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Ծանուցում․ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
