Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ այսօրվանից Հայաստանի օրենսդիր մարմինն ու դրա կողմից ձևավորվելիք գործադիր իշխանության բարձրագույն մարմինը համարում է ոչ լեգիտիմ։
«Վերահաստատում եմ՝ այսօրվանից սկսած ՀՀ օրենսդիր մարմինը, դրա կողմից ձևավորվելիք գործադիր իշխանության բարձրագույն մարմինը համարում եմ ոչ լեգիտիմ։ Առնվազն այն պատճառով, որ ժողովրդի քվեն ստացած ԲՀԿ կուսակցությանը ՔՊ-ն հակաիրավական ձևով դուրս է թողել ԱԺ-ից և յուրացրել այդ ուժին ժողովրդի տված մանդատները»,- գրել է Մելիքյանը։
Նա նաև նշել է, որ այսուհետ հանրային խոսքում կօգտագործի «դե ֆակտո ազգային ժողով» և «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները։
«Այսուհետ հանրային խոսքում օգտագործելու եմ «դե ֆակտո ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները»,- ընդգծել է նա։