8
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի։
Որոշումը կայացրել է Դամասկոսի քրեական դատարանը, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։
Դատարանը Ասադին մեղավոր է ճանաչել մեկից ավելի անձանց, այդ թվում՝ երեխաների, կանխամտածված սպանության, ինչպես նաև կտտանքների մեջ։
Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ Ասադը փախել է Սիրիայից իր տապալումից հետո և ներկայումս գտնվում է Ռուսաստանում, որտեղ նա ապաստան է ստացել։