Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից

կողմից admin

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ:

Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Կամրջի հիմնանորոգման շրջանակում իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է.

Նշվում է, որ տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, վերականգնվել են դեֆորմացիոն կարերը,  լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր։

Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի հիմնանորոգման մնացած աշխատանքները։

Կիրականացվեն հենարանների վնասված հատվածների մաքրում, քայքայված ամրանների մշակում, կամարային հատվածի վերականգնում և այլ աշխատանքներ։

Կիևյան կամուրջը երթևեկության համար փակվել էր հունիսի 17-ից։ Նախապես հայտարարվել էր, որ այն կբացվի օգոստոսի 29-ին, սակայն ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ կամուրջը երթևեկության համար կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ։

Focus Mode