Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ, արցախցի Ալեն Ղուլյանը։
Եկեղեցու պատերը ծածկված են գրաֆիտիով և վնասված, իսկ գմբեթի վրայի խաչը՝ քանդված։ Ավելին, խաչը հանվել է 2022 թվականից հետո։ Հադրութի օկուպացիայից հետո ադրբեջանական ռեժիմի կողմից եկեղեցին «ալբանական» հռչակելու և այնտեղ այսպես կոչված «ալբանա-ուդի քրիստոնեական կրոնական համայնքի» ներկայացուցիչներ ուղարկելու՝ կեղծ կրոնական ծեսեր անցկացնելու համար, խաչը դեռևս ամրացված է գմբեթին։
Ա.Ղուլյանը հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ռեժիմը հայտարարել էր Սուրբ Հարություն հայկական եկեղեցու «ալբանացման» ծրագրերի, ինչպես նաև այնտեղ հնագիտական պեղումների և «ալբանական» մշակույթի թանգարանի ստեղծման մասին։