Կրակոց՝ Արարատի մարզում. տղամարդը գիտակցության չգալով մահացել է

կողմից admin

Օգոստոսի 5-ին՝ ժամը 08։15-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկը։

Տեղում բժիշկները հայտնաբերել են հրազենային վնասվածք ստացած 67-ամյա Մելքոն Գ.-ին և «ձախ գոտկային հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխել հիվանդանոց։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է եղել, և նա ի վիճակի չի եղել բացատրություն տալ կատարվածի վերաբերյալ։

Ոստիկանության տվյալներով՝ Մելքոն Գ.-ն իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-Բ» 16 տրամաչափի որսորդական հրացանով կրակել է իր ձախ գոտկային հատվածին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հատկանիշներով։

Ժամեր անց ոստիկանություն ահազանգ է ստացվել հիվանդանոցից, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է։

Focus Mode