Պատրիարք Կիրիլը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ 75-ամյա հոբելյանի առթիվ։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ 75-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի կարևոր դերակատարությունը Հայաստանի հոգևոր կյանքի վերածննդում։
Շնորհավորական ուղերձում պատրիարք Կիրիլը նշել է, որ Գարեգին Բ-ն դեռ երիտասարդ տարիքից իր կյանքը նվիրել է Աստծուն ծառայությանը՝ տարիներ շարունակ իրականացնելով եկեղեցական, կրթական, հովվական և եպիսկոպոսական պատասխանատու ծառայություններ։
«Տեսնելով Ձեր նախանձախնդրությունը Ավետարանի քարոզչության հանդեպ և Քրիստոսի արտում հարյուրապատիկ հունդ բերելու ձգտումը՝ Տերը ձեզ շատերի վրա է կարգել (Մատթ. 25:21) և հանձնել է Հայ Առաքելական եկեղեցու Հովվապետի գավազանը»,- ասված է ուղերձում։