«Հրապարակ» օրաթերթի տվյալներով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրվել կրոնական կազմակերպության, որը մի քանի օր է համաժողով է անցկացնում՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներով։
Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հաստատել է, որ մարզադահլիճը վարձակալել է Հայաստանի Հանրապետության «Եհովայի վկաներ» կազմակերպությունը՝ օգոստոսի յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին օգտագործման համար։ Վարձակալության գումարը կազմել է 200 մլն դրամ։
«Հրապարակ»-ը նշում է, որ համաժողովները անցկացվում են այն շրջանում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։