32
«Հրապարակ»-ը գրում է, որ երկուշաբթի Սիսիանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, նախնական տեղեկություններով՝ ինքնասպանություն։ Ըստ աղբյուրների, նա ավագ լեյտենանտ էր, ամուսնացած, երեք երեխա ուներ, սպասում էին չորրորդին։
Նշվում է, որ նա փորձել էր մասնակցել բանակում ընթացող ատեստավորմանը, սակայն չէր հաղթահարել։ Սիսիանում ատեստավորումը տեղի է ունեցել նույն օրը՝ 24-ին, ինչից մի քանի ժամ անց տեղի է ունեցել ինքնասպանությունը։
Թերթի տվյալներով՝ ատեստավորումը լինում է մի քանի ամիսը մեկ. նախորդը՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ, հաջորդը՝ օգոստոսի 24-ին։ Ըստ «Հրապահկ»-ի, նախորդ անգամ անցել էր զինվորականների 60 տոկոսից ավելին, այս անգամ՝ մոտ 30-40 տոկոսը, և թերթը դա կապում է քվեների հետ։