Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը

կողմից admin

Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը։ Նրա մահվան մասին հայտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Ինստիտուտը նշում է, որ Հրաչյա Գասպարյանը մեծ ներդրում է ունեցել արվեստի կրթության և հայ թատերարվեստի զարգացման գործում։ Նրա երկարամյա մանկավարժական և ստեղծագործական գործունեությունը նշանակալի հետք է թողել բազմաթիվ սերունդների կյանքում։

Հրաչյա Գասպարյանը 1976 թվականից դասավանդել է ԵԹԿՊԻ-ում, 1998-2006 թվականներին եղել է բուհի պրոռեկտորը, իսկ 2006-2011 թվականներին՝ ռեկտորը։ Նա նաև երկար տարիներ աշխատել է տարբեր թատրոններում՝ որպես ռեժիսոր և գլխավոր ռեժիսոր։

Արվեստագետը կարևորում էր թատրոնի կենդանի և ստեղծագործական բնույթը։ «Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պետք է սնել, այն չի կարելի անտարբերության մատնել»,– ասել է նա։

 

Focus Mode