7
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա–Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից նշել են, որ երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։