17
Երևանի Բագրատունյաց փողոցում այսօր պատշգամբի փլուզման հետևանքով երկու քաղաքացի հայտնվել է 4-րդ հարկում։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ շենքի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու անձ ընկել է 4-րդ հարկ։
Փրկարարների օգնությամբ երկու քաղաքացիները դուրս են բերվել վտանգավոր տարածքից։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։