Սևանա լճի մակարդակը հունիս ամսվա ընթացքում բարձրացել է 18 սմ-ով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանի խոսքով՝ սա 1927 թվականից իրականացվող դիտարկումների ողջ պատմության ընթացքում հունիս ամսվա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։
Ուշագրավ է նաև ջրի բացթողումների վիճակագրությունը։ Մինչև 2026 թվականը Սևանից ամենաքիչ ջուրը բաց է թողնվել 2002 թվականին՝ 99,46 մլն խորանարդ մետր։ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանի՝ ներկայիս ցուցանիշները հիմք են տալիս ենթադրելու, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանից ամենաքիչ ջրի բացթողմամբ տարին։
Համեմատության համար՝ 2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել ընդհանուր 131,038 մլն խորանարդ մետր ջուր։ Նույն տարվա ընթացքում լճի մակարդակն ամենաշատը՝ 21 սմ-ով, բարձրացել է մայիսին։