Հայոց եռագույնը՝ պատմական Կարսում․ հայ բռնցքամարտիկը զբաղեցրել է առաջին տեղը

կողմից admin

Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16-ամյա Մհեր Ղարիբյանը  զբաղեցրել է առաջին տեղը։

Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։

Այս հաղթանակը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն մարզական, այլև խորհրդանշական առումով։ Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում, իսկ մրցանակաբաշխության ընթացքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։

Focus Mode