Հայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը

կողմից admin

Հայաստանում գործարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի՝ ԹՐԻՓՓ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ էջը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ։ Այնտեղ հրապարակվելու են ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասները, վերջին զարգացումներն ու ընթացիկ տեղեկատվությունը։

Էջը համատեղ վարելու են ՀՀ ԱԳՆ-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թիմերը։

Focus Mode