3
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու փորձը ողբերգությամբ է ավարտվել․ 28-ամյա տղամարդը մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայրում։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ժամը 15։40-ի սահմաններում 28-ամյա Գուրգեն Վ․-ն և 27-ամյա Արսեն Բ․-ն Հրազդան գետից փորձել են ձուկ որսալ՝ օգտագործելով 220 վոլտ սնուցման լարում։
Արդյունքում երկու տղամարդն էլ հոսանքահարվել են։ Նրանց տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն 28-ամյա Գուրգեն Վ․-ն մահացել է։ 27-ամյա Արսեն Բ․-ն գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի վերաբերյալ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։