Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է

կողմից admin2

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործի շրջանակում տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է։

Քննությամբ, ըստ ՔԿ-ի, պարզվել է, որ ԲԿ-ի տնօրենը 2021 թվականին ընկերություններից մեկից 9 մլն դրամով ձեռք բերված բժշկական սարքավորումների դիմաց չի վճարել՝ առողջապահության նախարարությունից ֆինանսավորում ստացած չլինելու կեղծ պատճառաբանությամբ։ Քննչական մարմնի վարկածով՝ այդ կերպ հափշտակվել է 9 մլն դրամ։

Բացի այդ, տնօրենը գլխավոր հաշվապահի և մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, ըստ ՔԿ-ի, 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել է կեղծ շտապօգնության կանչեր և բժշկական փաստաթղթեր։ Դրա հետևանքով, ըստ քննության, պետական պատվերի շրջանակում հափշտակվել է ևս 16 մլն դրամ։

Այսպիսով, ըստ նախաքննության, առողջապահության նախարարությունից խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր 25 մլն դրամ։

Focus Mode