19
Հորդառատ անձրևների հետևանքով Սոչիի մի շարք փողոցներ ջրի տակ են անցել։ Այս մասին հայտնում է SHOT-ը։
Քաղաքի որոշ հատվածներում ավտոմեքենաները չեն կարողանում հաղթահարել ջրի ուժեղ հոսքերը և խափանվում են։ Քաղաքում նաև խոշոր խցանումներ են առաջացել։ Հորդառատ անձրևի հետևանքով լանջերին և աստիճաններին ջրի ուժեղ հոսքեր են առաջացել։ Հեղեղվել է նաև լողափը։ Ջուրը հասել է այնտեղ գտնվող խանութներին, ինչի հետևանքով որոշ վաճառողներ մնացել են ներսում և սպասում են ջրի մակարդակի նվազմանը։
Տեղացիներին և զբոսաշրջիկներին հորդորել են չայցելել լողափեր և հեռու մնալ անկայուն կառույցներից։ Կանխատեսվում է, որ հորդառատ անձրևները Սոչիում կշարունակվեն նաև վաղը։