Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել»․ «Հրապարակ»

կողմից admin3

Հոկտեմբերի 25-ին Վարդենիս համայնքում եւս տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Ընտրությանը քաղաքական ուժերը առաջադրվելու հնարավորություն ունեն մինչև վաղը` սեպտեմբերի 20-ը, ժամը 18։00։ Մինչ այս պահը Վարդենիսում առաջադրվել է միայն Քաղպայմանագիր կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է ճամբարափոխ համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։ Տեղեկացանք, որ Վարդենիսում այլ թեկնածուներ առաջադրվելու ցանկություն չեն հայտնել, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից մեր աղբյուրի փոխանցմամբ, կուսակցությունը Վարդենիսում որոշել է չառաջադրվել։

 

Իշխանական ճնշումներն իրենց ազդեցությունը թողել են: Նշենք, որ Խաչատրյանը նախորդ ընտրության ժամանակ ընդդիմադիր երկու ուժերի միավորման արդյունքում էր հաղթել ՔՊ-ական գործող համայնքապետ Արամ Մելքոնյանին։ Խաչատրյանը ամիսներ առաջ է ՔՊ կուսակցության անդամ դարձել, սակայն վերջին տարիներին աջակցում էր իշխող ուժին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am

Focus Mode