Ադրբեջանը թեժ է պահում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» գաղափարը

կողմից admin1

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «apa.az»-ը։
«Ստեղծվել է Աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ «պատմական Զանգեզուրում», Վայոց Ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող «ալբանական» քրիստոնեական ժառանգության ուսումնասիրման նպատակով։

Խումբը ստեղծվել է արխիվային փաստաթղթերի և այլ առաջնային աղբյուրների հիման վրա գիտական մեթոդներով եկեղեցիների, մատուռների, խաչքարերի և վանքերի պատմությունը, դրանց ճարտարապետական ու վիմագրական առանձնահատկությունները, պատկանելությունը հետազոտելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode