Մենք նստած ենք մեկ աթոռի վրա՝ հայկական․ Փաշինյան

կողմից admin1
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիության հետ մերձեցումը տեղավորվում է Երևանի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակում։
Նա այդ մասին ասել է «Վեստի» տեղեկատվական ծառայության լրագրող Դենիս Դավիդովին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանին կհաջողվի միաժամանակ երկու աթոռի նստել՝ եվրասիական և եվրոպական ինտեգրման։  Փաշինյանը մերժել է բուն հարցադրումը։
«Մենք ծրագրում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Մենք նստած ենք մեկ աթոռի վրա՝ հայկական»,- հայտարարել է նա։
Լրագրողը հետաքրքրվել է` արդյոք Երևանը չի վախենում եվրոպացի գործընկերների հնարավոր խաբեությունից, վարչապետը հարցով է պատասխանել․ «Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են, սակայն Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի հետ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode