Սույն տիկինը հեռացրել է փառքի անկյունը իր տնօրինած դպրոցից

կողմից admin4

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում անմահացած տղաների նկարներն ու Հայաստանի դրոշը: Ամեն տարի ապրիլի 2-ին եւ հոկտեմբերի 12-ին, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ նաեւ սեպտեմբերի 27-ին, դպրոցի աշակերտները ծաղիկներ էին խոնարհում հերոսների նկարների առաջ եւ հիշում նրանց: Սակայն 2025 թվականի նոյեմբերին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, ապա այս տարի տնօրեն դարձած Գոհար Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ այս ավանդույթը խաթարվեց, քանի որ դպրոցի տնօրենը որոշել է, որ հերոսների փառքի անկյունը չպետք է մնա, ավելի լավ է բաց, մաքուր պատ լինի այդտեղ: Եվ նա դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունը, — այս մասին հրապարակել է հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանը:

Գոհար Հովհաննիսյանը Ծաղկաձոր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ է, օրեր առաջ էլ նա դպրոցի պատից հանել է Մեծ Հայքի քարտեզը, իսկ դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրել Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» քարտեզը:

Focus Mode