20
Երևանի պետական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը ընդգրկվել են Times Higher Education-ի հրապարակած World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշային ցուցակում։
Երկուսն էլ ներառված են 2001+ հորիզոնականներում։
Ընդհանուր առմամբ` վարկանիշում ներառվել է 118 երկրի և տարածաշրջանի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։
Վարկանիշը 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը՝ 97,9 միավորով։
Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (MIT)՝ 97,8 միավորով, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները 97-ական միավորով զբաղեցնում են ԱՄՆ-ի Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանները։
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Լոնդոնի կայսերական քոլեջը (Imperial College London), ինչպես նաև Կալիֆոռնիայի Բերկլիի և Եյլի համալսարանները։
Վարկանիշում նկատելիորեն ամրապնդվել են նաև ասիական համալսարանների դիրքերը։ Չինաստանի Սինխուա համալսարանը բարձրացել է 11-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով 12-րդ տեղը զբաղեցնող շվեյցարական ETH Zurich-ից։ Պեկինի համալսարանը 13-րդն է։
THE-ի տվյալներով՝ առաջին անգամ ասիական երեք համալսարան է ընդգրկվել աշխարհի լավագույն 15-ի շարքում։
THE-ի տվյալներով՝ առաջին անգամ ասիական երեք համալսարան է ընդգրկվել աշխարհի լավագույն 15-ի շարքում։
Հայաստանի հարևան երկրներից վարկանիշում ամենաշատ բուհեր ունի Թուրքիան՝ 142 համալսարան։ Դրանցից առաջինները սկսվում են 326-րդ հորիզոնականից և հասնում մինչև 2001+ հորիզոնական։
Իրանից ընդգրկվել է 89 բուհ՝ 401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։
Ադրբեջանը ներկայացված է 14 բուհով՝ 701–ից մինչև 2001+ հորիզոնականներում, իսկ Վրաստանը՝ 8 բուհով՝ 1401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։