Հոկտեմբերի 5–ից կմեկնարկեն Նորագավթի խոշոր տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

կողմից admin1

Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Երևանի հարավային մուտքի՝ Նորագավթի խոշոր տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նախատեսվում է կառուցել 28 և 22 մ երկարությամբ երկու թռիչքանի ուղեանց, շուրջ 272 մետր երկարությամբ ճանապարհային էստակադա և շուրջ 450 մետր ճանապարհ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 506.7 մլն դրամ է։

«Աշխատանքների ընթացքում Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Focus Mode