21 օրում՝ 46,6 միլիոն դրամ: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինա Բեգլարյանը։
Այս պահին հավաքված է անհրաժեշտ գումարի արդեն 96%-ը։ Մենք միասին անցել ենք ճանապարհի մեծ մասը, և դրա համար յուրաքանչյուրիցդ անչափ շնորհակալ ենք։ Մարինեի կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ։ Ընդամենը 1,6 միլիոն, և մենք կհասնենք մեր նպատակին։
Խնդրում ենք՝ այս պահին չկանգնել։ Տարածեք, ուղարկեք ընկերներին, կիսվեք գրառումով։
Մենք արդեն շատ մոտ ենք։
Մարինեն ապրելու է։
Դիմում եմ մեծ խնդրանքով
ՀՐԱՏԱՊ
փրկենք զոհված հայորդու մոր կյանքը
Տարածելն անչափ կարևոր է ։
54-ամյա Մարինե Սարգսյանի շաբաթը սկսվում է Եռաբլուրից և ավարտվում Եռաբլուրում։
Լեյտենանտ Յակով Էրիկի Սարգսյանը (Яшка), զոհվել է 2020 նոյեմբերի 5-ին Շուշիի մատույցներում, Մարինեի միակ զավակն էր, որը չի թողել նույնիսկ հետնորդ։
Յակովի զոհվելուց և Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարինեի մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն և լյարդի ցիրոզ։
Այս տարի նա տարել է 2 վիրահատություն։Մարինեին ապրելու համար անհրաժեշտ է լյարդի հրատապ փոխպատվաստում Բելառուսի առաջատար կլինիկաներից մեկում։ Նա պետք է մեկնի օր առաջ։ Հակառակ դեպքում բժիշկները կյանքին տվել են հաշված ամիսներ։
Կյանքը փրկելու գինը հսկայական է՝ 56,272,000 դրամ։ «Հայորդի» բարեգործական հիմնադրամը խոստացել է հայթայթել 8,000,000 դրամ։ Չնայած Արցախից բռնի տեղահանված լինելուն՝ ընտանիքը կարողացել է հավաքել և տնտեսել է 3,700,000 դրամ։ Որպեսզի Մարինեն մեկնի վիրահատության, մեզ անհրաժեշտ է հաշված օրերի ընթացքում հավաքել մնացած 44,572,000 դրամը։
Միայնակ այս բեռը կրելն անհնար է, բայց միասին մենք կարող ենք հրաշք գործել։ Ձեր ցանկացած, անգամ ամենափոքր փոխանցումը և կամ տարածումը կենսական նշանակություն ունի ու ևս մեկ քայլով մոտեցնում է Մարինեի նպատակին՝ ապրելու։
Եթե այս պահին չեք կարող ֆինանսապես աջակցել, խնդրում ենք կիսվել այս դրամահավաքով։ Տարածելով այն կարող է հասնել մարդուն, որը կփրկի Մարինեի կյանքը։
Յակովը իր կյանքը առանց վարանելու նվիրաբերել է Հայրենիքի համար։
Օգնեք փրկել իր մոր՝ Մարինեի կյանքը։
Կարող եք ֆինանսապես աջակցել հետևյալ տարբերակներով.
– reArmenia հարթակով՝ https://rearmenia.com/…/fundr…/help-save-marines-life…
– ArCa – 4083 0600 1658 0124 Visa card (ստացող՝ Marine Sargsyan)
– Idram – 555962539 (Marine Sargsyan ID)
– Սբերբանկ – 2202 2084 8755 9271 (Кристине Валерьевна Г.)
– Բանկային փոխանցում՝ Ամերիաբանկ
Ստացող՝ Մարինե Սարգսյան
💳 AMD: 1570047033910300
💳 USD: 1570004287878501
💳 EUR: 1570067982259846
💳 RUB: 1570089635045158
📁 Բոլոր ռեկվիզիտները պատճենելու և SWIFT կոդերի համար՝ https://shorturl.at/3adWR :
📁Բժշկական՝ https://shorturl.at/wSGv0 ու ֆինանսական՝ https://shorturl.at/erZNZ բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Միասին մենք կարող ենք անհնարինը դարձնել հնարավոր Մարինեի համար։ Ժամանակը չի սպասում։
Դրամահավաքային արշավի նախաձեռնող և կազմակերպիչ՝
Քրիստինե Գրիգորյան, +37497206079
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ