4
Օգոստոսի 28-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ կմեկնեն ցորենով և գարիով բեռնված վագոններ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Ըստ աղբյուրի՝ Հայաստան կուղարկվի ընդհանուր առմամբ 420 տոննա ցորեն՝ վեց վագոնով, և 280 տոննա գարի՝ չորս վագոնով։
Այսպիսով, Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ընդհանուր 700 տոննա հացահատիկ։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է ավելի քան 54 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։
Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին։