28
Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ քննարկելու հայկական երկաթուղու գործունեության հարցերը։ Լուրն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության խոսնակը։
Քննարկումն ընթանում է փակ դռների հետևում, առանց մամուլի մասնակցության։
Աշխատանքային խումբը ստեղծվել էր հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը լուծելու նպատակով։
Հայկական կողմից այն ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։
Ռուսական կողմից խմբում ընդգրկված են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։