Ռուսաստանից Հայաստան է ուղևորվում ընդհանուր 10 վագոն։
Ռուսաստանից ցորենով և պրոպանով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով շարժվել է դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ 10 վագոնից բաղկացած գնացքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս Ռուսաստանի տարածքից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 49 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Նույն ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։