Ալեն Սիմոնյանը յուրայիններին իր հետ է տարել․ «Հրապարակ»

կողմից admin2

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ԱԽ աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանում իր հետ աշխատած մի շարք կադրերի։

Մասնավորապես, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշանակվել է Սիմոնյանի խորհրդական, իսկ նրա նախկին օգնական Աշխեն Հայրապետյանը նույնպես անցել է ԱԽ աշխատակազմ։ Նոր աշխատավայրում խոսնակի պարտականություններն էլ ստանձնել է Սիմոնյանի նախկին մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Ըստ «Հրապարակ»-ի՝ միաժամանակ Արմեն Գրիգորյանի կադրերի մեծ մասը շարունակում է աշխատել ԱԽ աշխատակազմում։ Միայն մի քանիսն են սեփական դիմումների համաձայն հեռացել՝ այդ թվում Գրիգորյանի խոսնակը, օգնականը և խորհրդականներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode