Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. մամուլ

կողմից admin2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՄՍԾ նորանշանակ պետ Արամ Միրիջանյանը 2025 թվականին հայտարարագրել է ավելի քան 100 մլն 826 հազար դրամ եկամուտ։ Եկամուտների զգալի մասը գոյացել է անշարժ գույքի և ավտոմեքենայի վաճառքից։

Մասնավորապես, նա երեք անշարժ գույք է վաճառել՝ ընդհանուր 39.8 մլն դրամով, իսկ 2022 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենան՝ 16.5 մլն դրամով։ Միաժամանակ դեկտեմբերին համատեղ սեփականությամբ բնակարան է ձեռք բերել՝ 31.4 մլն դրամ հայտարարագրված արժեքով։

Տարեվերջին նրա կանխիկ միջոցները կազմել են 8.4 մլն դրամ, բանկային հաշիվներին ունեցել է 1.6 մլն դրամ։ Միրիջանյանը նաև հայտարարագրել է 33.5 մլն դրամից ավելի վարկային պարտավորություն, իսկ վարկերի մարմանը 2025-ին ուղղել է 19 մլն դրամ։

Նշենք, որ Արամ Միրիջանյանը մինչև նոր պաշտոնում նշանակվելը՝ 2025 թվականի սեպտեմբերից, զբաղեցնում էր Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Մինչ պետական համակարգում աշխատելը շուրջ 15 տարի աշխատել է բժշկական ոլորտում՝ որպես վիրաբույժ և բուժհաստատությունների ղեկավար։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode