«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը ՊՆ որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, և ստորաբաժանման զինվորներին ևս Արտաշատից տեղափոխել են Սյունիք՝ ծառայությունը շարունակելու։
Թերթին դիմած զինվորներից մեկի ծնողը պնդել է, որ որդուն Արտաշատից առանց որևէ բացատրության տարել են Սյունիք՝ սահմանամերձ զորամասերից մեկը, մինչդեռ նա վիճակահանությամբ ծառայությունն անցնում էր Արտաշատում, և խնդրել է անանուն մնալ՝ ասելով, որ բանակում «գողական բարքերով» են առաջնորդվում ու կարող են վնասել։
ՊՆ խոսնակը հաստատել է, որ Արտաշատի զորամասերից մեկի ստորաբաժանումը տեղափոխվել է այլ վայր, բայց նշել է, որ ուղղությունը չի կարող հրապարակել։ Նա հավելել է, որ ստորաբաժանումը տեղափոխվել է նորակառույց զորամաս, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։