5
Ավանը, որը տարիներ առաջ համարվում էր Երևանի ամենականաչ ու կոկիկ վարչական շրջաններից մեկը, այսօր բոլորովին այլ պատկեր ունի։ Շինարարական աշխատանքներ, փոշի ու կեղտ՝ հենց բնակելի հատվածներում։
Այս մասին ահազանգում է բնապահպան Քրիստինա Վարդանյանը։ Նա հրապարակել է Ավանի այսօրվա պատկերը և հարց է բարձրացրել՝ ո՞վ է պատասխանատու բնակիչների կյանքի ու առողջության համար։
«Երևան… Ավանն է՝ ժամանակին ամենականաչ և կոկիկ վարչականներից մեկը։ Ո՞վ է պատասխանատու բնակչության կյանքի համար…»,- գրել է բնապահպանը։