Այս ամենը կարելի է փաթեթավորել տարբեր բառերով․ Վարդևանյանի պատասխանը Փաշինյանին

կողմից admin3

Երբ օգտագործվում է հանրային ճնշում բառը, մի քիչ ժպիտ է առաջացնում, որովհետև վերջին տարիները բացառապես ռեպրեսիվ ճանապարհով ճնշումների մասին են, քաղաքական հետապնդումների մասին են, և մեր հայրենակիցները երևի թե հետևություններ կանեն, թե ինչ մեթոդներ են իրացվել և ո՞րն է դրա իրական նպատակը եղել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, եթե ընդդիմությունը չհամաձայնի նոր Սահմանադրության հանրաքվե անելուն, իրենք հանրային ճնշումների կդիմեն։

«Դրանք ամեն կերպ ճնշում գործադրելու նպատակն է ունեցել, նույն այդ կալանքները կամ ռեպրեսիվ այլ գործիքակազմի իրացումը, այլ հարց, որ դրանք իրենց արդյունքը չեն տվել։ Ես կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիները երբևէ չեն ունեցել որևէ ակնկալիք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգության մասով։

Այս ամենը կարելի է փաթաթավորել տարբեր բառերով, գեղեցիկ ձևակերպումներով, բայց վերջնարդյունքը նա է, որ մենք խոսում ենք Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգության մասին, իսկ Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղումները երբեք կոնֆլիկտածին չեն լինում։ Առավել ևս, երբ լինում է նաև Սահմանադրական դատարանի որոշում, որը բոլոր հնարավոր հարցերը բացառած է լինում։

Սահմանադրության հետ կապված հարցադրումները ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացվել են և իշխանությունները ստացել են մեր հայրենակիցներից մերժում։ Հիմա էլ ի՞նչն ենք նորից փորձում հարցնել»,–ասաց նա։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode