1
Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ այսօրվանից Հայաստանի օրենսդիր մարմինն ու դրա կողմից ձևավորվելիք գործադիր իշխանության բարձրագույն մարմինը համարում է ոչ լեգիտիմ։
«Վերահաստատում եմ՝ այսօրվանից սկսած ՀՀ օրենսդիր մարմինը, դրա կողմից ձևավորվելիք գործադիր իշխանության բարձրագույն մարմինը համարում եմ ոչ լեգիտիմ։ Առնվազն այն պատճառով, որ ժողովրդի քվեն ստացած ԲՀԿ կուսակցությանը ՔՊ-ն հակաիրավական ձևով դուրս է թողել ԱԺ-ից և յուրացրել այդ ուժին ժողովրդի տված մանդատները»,- գրել է Մելիքյանը։
Նա նաև նշել է, որ այսուհետ հանրային խոսքում կօգտագործի «դե ֆակտո ազգային ժողով» և «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները։
«Այսուհետ հանրային խոսքում օգտագործելու եմ «դե ֆակտո ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները»,- ընդգծել է նա։
You Might Also Like
- Ողբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են
- Երևանում վերելակի վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
- Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսով
- Բուհ ընդունվեց, բայց արդեն բանակում է․ Ի՞նչ պետք է անեն նորակոչիկ ուսանողների ծնողները
