Բակո Սահակյանի 66-ամյակը՝ Բաքվի բանտում

կողմից admin

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 66 տարեկան։

Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին Ստեփանակերտում։ 2007-2020 թվականներին նա ղեկավարել է Արցախի Հանրապետությունը։

2023 թվականի սեպտեմբերին, Արցախի բռնի հայաթափումից հետո, Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Բակո Սահակյանին, և տեղափոխեցին Բաքու։

Այսօր Սահակյանը հերթական ծննդյան օրն է անցկացնում Բաքվի բանտում՝ ադրբեջանական գերության մեջ։ Նրա 66-ամյակը ևս անցնում է ազատությունից զրկված՝ հեռու Արցախից ու ընտանիքից։

Սա արդեն նրա երրորդ ծննդյան տարին  է Բաքվի բանտում։

Focus Mode