18
Կոտայքի մարզի դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող՝ Առինջ համայնքում գտնվող մի շարք հողատարածքների աճուրդներն ու դրանց հիման վրա կատարված գործարքները։
Հակակոռուպցիոն դատարանը դատախազության ներկայացրած հայցերն ընդունել է վարույթ և հայցերի ապահովման միջոց կիրառելով՝ արգելել է գույքերի նկատմամբ որևէ գործողություն կատարել։
Դատական երկու գործերից առաջինը վերաբերում է «Առինջ Մոլ»-ի տարածքում գտնվող 3,5 հա հողատարածքին։ Երկրորդ գործով վիճարկվում են Առինջում Ծառուկյաններին պատկանող՝ ընդհանուր շուրջ 14,176 հա մակերեսով անշարժ գույքի հետ կապված աճուրդներն ու գործարքները։