4
«Հրապարակ»-ը գրում է, որ չորս տարվա քննությունից հետո առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի հայցը։
Նշվում է, որ Հակոբյանը 2022-ին հայց էր ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի՝ պահանջելով պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտչական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հատուցել ոչ նյութական վնասը, իսկ դատաքննությունը տարիներով ձգվել է պատասխանող կողմի կողմից դատավորներին պարբերաբար բացարկ հայտնելու հետեւանքով։