«Դոպինգ սփեյս» ընկերությունը շուրջ 2 ամիս խաբում է ԿԳՄՍ նախարարությանը

կողմից admin

ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու ամիս է՝ չի կարողանում Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունից հետ ստանալ վերադարձի ենթակա ավելի քան 502 մլն դրամը,- գրում է «Ազատություն»-ը ։

Բանն այն է, որ համերգի համար «Դոպինգ սփեյս»-ին հատկացված 2.3 մլրդ դրամից ընկերությունը տնտեսել է մոտ մեկ քառորդը՝ ավելի քան 1.3 մլն դոլար, բայց այն դեռ բյուջե չի վերադարձրել, չնայած պայմանագրով սահմանված է, որ ծախսերի թերակատարման դեպքում կառավարությունն իրավունք ունի հետ պահանջել գումարը կամ գանձել բանկային երաշխիքից։

Չօգտագործված 1.3 մլն դոլարից բացի «Դոպինգ սփեյս»-ը նախարարությանը դեռ չի վերադարձրել նաև 7.8 միլիոն դրամի տույժ-տուգանքներ, որոնք գոյացել են հաշվետվությունները վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար, նաև՝ պայմանագրով պարտավորված 24.4 մլն դրամ միանվագ վճարը։

Չնայած այս ամենին՝ նույն կառավարությունը նույն ընկերության հետ մոտ 9 մլն դոլարի նոր պայմանագրեր է կնքել՝ այլ միջոցառում կազմակերպելու համար։

Focus Mode