Խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կա մեծ ու լրջագույն անվստահություն անհայտ կորած անձանց հարազատների կողմից կառավարության նկատմամբ. Փաշինյան
Եթե հանրաքվեին ժողովուրդը մերժի նոր Սահմանադրությունը. Փաշինյան ասաց՝ որն է իր առաջարկն ընդդիմությանը
«ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասով խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք վիզաների ազատականացում։ Ընդհանրապես լինում է այդպես, որ մենք խնդիր ենք առաջադրում ու ժամանակ ենք սահմանում, ժամանակի հետ այդ խնդրի իրականացումը սկսում է թվալ ավելի ու ավելի քիչ իրատեսական։ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման այն թեմաներից է, որի դեպքում ժամանակի հետ 2029 թվականին այդ արդյունքն ունենալն ավելի իրատեսական է թվում, հատկապես մեր քաղաքական հարաբերությունների համատեքստում»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ այս առումով կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը ևս շատ էական է, և սահմանների կառավարման համակարգում առաջիկայում պետք է բարեփոխումներ իրականացնեն։
«Բայց այս թեմայի հետ ձեռք ձեռքի տված պետք է քայլի թվայնացման գործընթացը։ Ես կարծում եմ, որ առաջիկայում պետք է քննարկում ունենանք ու հասկանանք, թե ուր ենք հասել թվայնացման մեր նախանշված ծրագրերի իրականացման առումով։ Հիմա, հատկապես կենսաչափական անձնագրերի ներդրման պայմաններում, քաղաքացիները պետք է շատ արագ զգան իրենց կյանքի որակի փոփոխությունները՝ սկսած ճամփորդելու ընթացքում իրենց մատուցվող ծառայությունների որակի փոփոխություններից»,- ասել է Փաշինյանը։