26
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք՝ ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին, քանի որ կազմակերպիչները հրավիրել են միայն Եվրամիությունում Վրաստանի դեսպանին։
Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վրաստանը նոյեմբերի 16-ի բրյուսելյան միջոցառմանը, այդ թվում՝ փոխկապակցվածության հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու համար պատշաճ մակարդակի հրավեր չի ստացել, ուստի վրացական կողմի ներկայացուցիչն այդ հանդիպմանը չի մասնակցի», նշված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովը կանցկացվի՝ «Ընդարձակ Եվրոպա՝ հզոր Եվրոպա» խորագրի ներքո։
Միջոցառման կազմակերպիչն ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն է։