Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող դատական գործընթացը։
Պատրիարքությունը նշել է, որ Վեհափառը Հայ առաքելական եկեղեցու ընդհանուր հոգևոր առաջնորդն է, և նրա նկատմամբ վերաբերմունքն անդրադառնալու է նաև եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների վրա։
Հայտարարությունում ընդգծվել է, որ եկեղեցու ներքին հարցերին պետական մարմինների միջամտությունը հակասում է եկեղեցու ինքնավարության սկզբունքին և վտանգավոր նախադեպ է ստեղծում եկեղեցի-պետություն հարաբերություններում։
Պատրիարքությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հարգել եկեղեցու ինքնավարությունը և խուսափել քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումը։
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։