Եթե անգամ մեղավոր է՝ պիտի մարդը մեռնի՞. Օրբելյան

կողմից badoyan

Եթե անգամ պարզվի, որ Արսեն Գևորգյանը մեղավոր է, նորմա՞լ էր, որ մեռնի։ Ենթադրենք, մեղավոր էր՝ նորմա՞լ է, որ մարդը մահանար, այսինքն, մահապատի՞ժ ենք վերականգնել Հայաստանի Հանրապետությունում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշել է փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

«Ասում եք, ինչի՞ չէր կարող այլընտրանքային խափանման միջոցը լիներ, իսկ ինչի՞ ընդհանրապես պետք է քրեական գործ լիներ քաղաքական գործընթացի հետ կապված, որ մի հատ էլ խափանման միջոցի հարց քննարկվեր և խափանման միջոցի շրջանակներում էլ քննարկեինք՝ տնային կալա՞նք, թե՞ այլընտրանքային խափանման միջոց», նշել է Օրբելյանը։

Նրա խոսքով՝ առաջին դեպքը չի, որ քաղաքապետի թեկնածուն ընտրությունների ժամանակ կալանքի տակ է լինում, նույնիսկ դեպքեր ունենք, որ այդ մարդիկ, ովքեր կալանքի տակ են՝ ընտրվում են, կամ ընտրվում են՝ հետո են կալանավորվում։

Փաստաբանի խոսքով՝ երկու տեղ կա, որ անձը գտնվում է պետության վերահսկողության տակ՝ ՔԿՀ-ն է և Զինված ուժերը, այսինքն, ՔԿՀ-ներում և բանակում մահերի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է։

«Դա նշանակո՞ւմ է, որ երբեք մարդ պետք է չմահանա, օբյեկտիվորեն՝ չէ, բայց դա նշանակո՞ւմ է, որ պատասխանատվություն պետք է կրեն, հատկապես, քաղաքական գործերով, մանավանդ քաղաքական դրդապատճառներով տեղի ունեցած մահերի համար, միանշանակ՝ այո», նշել է փաստաբանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode