«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը դատի է տվել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին՝ վերջինիս մայիսի 4-ի հարցազրույցում հնչեցրած հետևյալ նախադասության համար. «Գարիկ Սարգսյանը արտասվում էր՝ ասում էր՝ երեխեք ունեմ, աղաչում էր, որ չտանեմ մարտադաշտ»։ Սարգսյանը պահանջում է հերքում և 6 մլն դրամ որպես զրպարտության փոխհատուցում։
Միհրան Մախսուդյանը պնդել է, որ իր նկարագրած միջադեպը տեղի է ունեցել։ Նրա խոսքով՝ «Գարիկ Սարգսյանը չի հերքում, որ եկել ինձ մոտ խնդրել է, որ պատերազմ չգնա, բայց հերքում է ուզում, որ ծնկի չի եկել կամ չի արտասվել»։
Մախսուդյանը նշեց, որ այս գործով փաստաբան չունի, մինչդեռ առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին։ Նա հավելեց, որ մյուս քրեական գործով իրեն անվճար պաշտպանում են Հովհաննես Խուդոյանը և Աննա Մանթաշյանը, և ինքը դեռևս չգիտի՝ ում դիմել։