Հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վարորդը մահացել է

կողմից admin

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ընկերության բացահանքի տարածքում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել։

Նախնական տեղեկություններով՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

ԶՊՄԿ-ն հայտնել է, որ իրավասու մարմինների քննությանը զուգահեռ ընկերությունը ևս ներքին հետաքննություն կանցկացնի՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։

Ընկերությունը ցավակցություն է հայտնել մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Focus Mode