Հայաստանի ավանդը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում ընդամենը 1% է։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Իսկ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը կհակասի նրա ժողովրդի երկարաժամկետ շահերին, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ը, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարեց, որ Հայաստանը սկսելու է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտին ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը, նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանալ հայտարարել էր, որ միաժամանակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության անդամ լինելն անհնար է։