Գլխավոր ՔաղաքականՀայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ որոշումը՝ կոնսենսուսով

Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ որոշումը՝ կոնսենսուսով

կողմից admin
0 comments

Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից հնարավոր զրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն կազմակերպության անդամ պետությունների կոնսենսուսով։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, որոշումը կընդունվի կոնսենսուսով», -ասել է Վասիլևը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության՝ կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոնների համար իր քաղաքացիներին առաջադրելու իրավունքի, ինչպես նաև ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարուց ավելի չի կատարում ՀԱՊԿ բյուջե անդամավճարներ վճարելու իր պարտավորությունները։

banner

Միաժամանակ, Վասիլևի խոսքով, փաստացի նման իրավիճակն արդեն ձևավորվել է։

«Դե ֆակտո այս դրությունն արդեն գործում է ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին Քարտուղարությունում քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միավորված շտաբից»,- նշել է նա

Ձեզ կարող է նաև դուր գալ

Թողնել մեկնաբանություն