14
Սուքիասյաններին պատկանող «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությունը կստանա մոտ 675 միլիոն դրամի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնություն։
Նախագիծը կառավարության այսօրվա չզեկուցվող հարցերի մեջ է:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ»-ը նախատեսում է նավթավերամշակման ոլորտում իրականացնել շուրջ 13.5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, ըստ որի նախատեսում է հումքի ձեռքբերում և նավթամթերքների արտադրության զարգացում։
Ծրագիրն իրականացվելու է Արարատի մարզում։